ԱՄՆ-ում քաղցկեղից մահացել է Comic-Con կոմիքսների եւ փոփ մշակույթի միջազգային փառատոնի նախագահ Ջոն Ռոջերսը, հաղորդում է «Դոժդ»-ը՝ վկայակոչելով փառատոնի Twitter-ին:
Ռոջերսը մահացել է շաբաթ՝ նոյեմբերի 10-ին, գլիոբլաստոմայից՝ գլխուղեղի ագրեսիվ ուռուցքից: Ռոջերսը փառատոնի նախագահ է դարձել 1986-ին եւ ամեն տարի վերընտրվել այդ պաշտոնում: Նրա ընտանիքն առաջարկել է թաղման ծաղիկների փոխարեն նվիրատվություններ անել Գլխուղեղի ուռուցքաբանութկան ամերիկյան ասոցիացիայի կամ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության օգտին:
Comic-Con-ը միջազգային փառատոն է, որը ամեն տարի 1970-ից անցկացվում է Սան Դիեգոյում: Այն նվիրված է կոմիքսներին, ինչպես նաեւ փոփ մշակույթի այլ տարրերին՝ սերիալներին, տեսախաղերին, անիմեին, ֆենտեզիին եւ այլն: