Facebook ընկերությունը ցանկանում է արտոնագրել օգտատերերի տեղաշարժման հիման վրա  ընկերների ավելացման համակարգը, հաղորդում է «Կոմերսանտը»: Ընտրության չափանիշներից է այն, թե երբ են օգտատերերը հանդիպումներ ունեցել եւ որքան երկար են դրանք տեւել:

Արտոնագիրը նախատեսում է տարբեր սարքեր օգտագործել օգտատերերի տեղաշարժերի վերլուծության համար՝ տեսնելու համար արդյոք երկուսը շարժվում են նույն սխեմայով: Այսպիսով, եթե ընկերությունն իր գաղափարը կյանքի կոչի, ձեր ընկերներում կարող է  ավտոբուսում ձեր ճանապարհի ընկերը հայտնվել: Facebook-ը հայտարարել է, որ արտոնագրում նշված տեխնոլոգիաները հնարավոր է չկիրառվեն: