Եզդիական համայնքի մի քանի տասյակ ներկայացուցիչներ դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով Աժ համամասնական 2-րդ ցուցակի առաջին համարում ներկայացնել իրենց ազգակից Ռուստամ Բաքոյանին, ով ՔՊ-ի հետ քայլում է դեռեւս 2015 թվականից՝ հաշվի չառնելով այն ժամանակվա իշխանությունների ճնշումները։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նույնպես հայտարարել են, որ կաջակցեն Ռուստամ Բաքոյանին, առաջիկա ընտրություններին կկանգնեն իրեն եզդի ընկերոջ կողքին։

«Այո, Ռուստամ Բաքոյանն իմ ընկերն է։ Վերջին օրերին մամուլում տարածվել են լուրեր, որ Արարատի մարզպետը ներկայացնում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը՝ որպես եզդիների ներկայացուցիչն ԱԺ-ում։ Կա նման բան, ես չեմ թաքցնում, քանի որ ճանաչում եմ Ռուստամ Բաքոյանին, չեմ ճանաչում մյուս թեկնածուներին, որոնք ներկայացել են եզդիական համայնքից եւ չեմ կարող պնդել այլ թեկնածուի առաջադրման հարցում»,- ելույթի իր խոսքում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։