Հայտնի դերասան Ջերարդ Բաթլերը եւ երաժիշտ Նիլ Յանգը Քալիֆորնիայում մոլեգնող հրդեհների պատճառով զրկվել են իրենց տներից:

«Տարհանումից հետո վերադարձա Մալիբուի իմ տուն: Սիրտս պայթում է նրանից, թե ինչ է կատարվում Քալիֆորնիայում: Ինչպես միշտ ես ոգեշնչված եմ հրշեջների արիությամբ, ոգով եւ ինքնազոհաբերությամբ:

Շնորհակալություն Լոս Անջելեսի հրշեջ ծառայությանը», - Twitter-ում, հրապարակելով այրված առանձնատան լուսանկարը, գրել է Բաթլերը:

«Մինչեւ Քալիֆորնիայի հրդեհը, ես կորցրել էի իմ տունը, հիմա եւս մեկը», —իր պաշտոնական կայքում հրապարակման մեջ նշել է Նիլ Յանգը:

Վերջին տվյալներով, նոյեմբերի 8-ից սկսված Քալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով 31 մարդ մահացել է: Մոտ 200-ը անհետ կորած է համարվում: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: