Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների վերսկսումը խախտել է վերջերս կնքված Կորեական թերակղզում լարվածության նվազեցմանն ուղղված համաձայնագիրը: Այս մասին գրում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական «Ռոդուն Սինմուն» կուսակցական թերը:

Անցյալ շաբաթ մոտ 500 ամերիկացի եւ հարավկորեացի ծովային հետեւակներ սկսեցին զորավարժություններ, որոնք հունիսին անորոշ ժամանակով կասեցված համատեղ զորավարժությունների թվում էին:

Հյուսիսկորեական հրատարակությունը կարծում է, որ այդ զորավարժությունները խախտել են Փհենյանի եւ Սեուլի միջեւ համաձայնությունը, որտեղ բոլոր թշնամական գործողությունները դադարեցնելու մասին կոչ է պարունակվում:

Համատեղ երկու շաբաթ տեւող զորավարժությունները «ուղղակիորեն հակասում են միջկորեական ռազմական համաձայնագրին, որը խոստանում  էր վերացնել Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքները եւ թշնամական հարաբերությունները», - գրում է թերթը: