Թուրքիայի ամենահայտնի գինեկոլոգներից մեկը ձերբակալվել է սեռական ոտնձգության համար այն բանից հետո, երբ նրա պացիենտը հայտնել է, որ գինեկոլոգն իրեն ստիպել է էրոտիկ ֆիլմեր դիտել կլինիկայում։

Hurriet–ը հայտնում է, որ 2 պացիենտներ բողոք են ներկայացրել պրոֆեսոր Ֆեքրի Սեւիլենի դեմ՝ պնդելով, որ գինեկոլոգի կողմից կլինիկայում սեռական ոտնձգության են ենթարկվել։ Ինքը՝ գինեկոլոգը հերքում է մեղադրանքը։

Sabah թերթը գրում է, որ դատարանը որոշել է կալանավորել Սեւիլենին՝ պայմանավորված սեռական բնույթի հաղորդագրությունների մասին հանցագործության մեջ խիստ կասկածով։