ՕՊԵԿ-ը եւ պայմանագրի դաշնակիցները համաձայնել են, որ ըստ տեխնիկական վերլուծության, շուկան կարգավորելու համար հաջորդ տարի օրական մոտ 1 միլիոն բարելով անհրաժեշտ է, հոկտեմբերի հետ համեմատած, կրճատել նավթի առաջարկի ծավալը։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ Ֆալիխը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նա նաեւ հավելել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն դիտարկում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) լուծարման հնարավորությունը։