Ադրբեջանի Շաբրան շրջանում վեց մարդ դաժան հաշվեհարդար են տեսել 25-ամյա տղամարդու հետ՝ փորձելով նրա մարմնից վտարել սատանային։

Qafqazinfо–ն հայտնում է, որ սնահավատության զոհ է դարձել Բաքվում բնակվող Մուրադ Սուլթանովը։ Նրա հայրը կասկածներ է ունեցել, որ որդու մարմնում սատանա է բնակություն հաստատել եւ այրվել է Էկզորսիզմի գործընթաց անցկացնելու մտքով։

Նա տեղեկացել է, որ Շաբրանի շրջանում կան մարդիկ, որոնք վտարում են սատանային եւ որդուն տարել է նրանց մոտ։ 4 ժամ շարունակ 6 մարդ անդադար փայտիկով ծեծել են Մուրադ Սուլթանովին։ Տղան դրան չի դիմացել եւ մահացել է։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։