Apple ընկերությունը iPhone X–ի դիսփլեյի անվճար փոխման ծրագիր է թողարկել, հայտնում է Ferra պորտալը։  

Արտադրողի խոսքով՝ պարզվել է, որ որոշ iPhone X մոդելի սմարթֆոններ խնդիրներ ունեն սենսորային դիսփլեյի հետ։ Դրանք կապված են էկրանի մոդուլի բաղադրիչների խափանումների հետ։

Սրա հետ կապված Apple որոշել է էկրանի մոդուլի փոխանակման անվճար ծրագիր թողարկել տուժած սարքավորումների համար։ Փոխել էկրանը կարելի է Apple խանութներում կամ սերվիսային կենտրոններում։ iPhone–ի այլ մոդելների այս ծրագիրը չի վերաբերում։