Օրինագծում հստակեցվում են «խաղային դահլիճ» եւ «բուքմեյքերական գրասենյակ» հասկացությունները: Նոյեմբերի 12-ին տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողոի նիստին «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Բացի դրանից, նրա խոսքով, առաջարկվում է, որպեսզի խաղային ապարատները եւ այլ ազարտային խաղերը, ներառյալ տոտալիզատորները, գործեն միայն  դրա համար նախատեսված  գոտիներում:

«Խոսքը մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի եւ Մեղրիի մասին է», - բացատրեց Սիմոնյանը:

Պատգամավորը հաղորդեց, որ առաջրկվում է նաեւ նվազագույն տարիքային ցենզ սահմանել՝ 21 տարեկան, բացատրելով, որ խաղային հաստատություններում, քաղաքացուց պարտավոր կլինեն պահանջել անձը հաստատող փաստաթուղթ:

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել այն անձանց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչված, հասարակական վայերում արգելափակել ազարտային խաղերի կազմակերպիչներչի կայքերը եւ սահմանափակումներ հաստատել կանխիկ միջոցներով վճարմանը: Բացի այդ առաջարկվում է Հայաստանի տարածքում սահմանափակել արտասահմանյան տոտալիզատորների գործունեությունը:

«Գործադիր մարմինը խաղի մասնակիցների շահերի պաշտպանության համար կպահանջի ֆինանսական երաշխիքների տրամադրում: Մենք նպատակահարմար ենք համարում պետական հարկի չափով երաշխիք սահմանել, այն է՝ 500 մլն դրամ», - եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Օրինագիծը խորհրադարանական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն հեղինակները այն կներառեն լիագումար նիստում: