ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանի առաջընթացը, հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Չնայած պատժամիջոցներին տարբեր ոլորտներում Իրանի նվաճումները, հատկապես պաշտպանության եւ հրթիռային արդյունաբերության, ինչպես նաեւ ատոմային ոլորտում, զարմացրել են աշխարհը», - IRNA-ին տված հարցազրույցում ասել է Սալեհին:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն 40 տարվա ընթացքում Իրանի ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականություն է վարում, ընդգծելով, որ պատժամիջոցները նորություն չեն Իրանի համար: Սալեհին նշել է, որ երկիրը մեծ հաջողություններ է գրանցել, չնայած բոլոր տեսակի ճնշումներին, սահմանափակումներին, 8 տարվա իրաքյան պատերազմին եւ տանջահար պատժամիջոցներին: Նրա խոսքով, Իրանը ապավինում է սեփական հնարավորություններին՝ չնայած բոլոր պատժամիջոցներին: