Իրանական առեւտրային նավերն ու նավթային լցանավերը միջազգային ջրերում պաշտպանված կլինեն ԱՄՆ սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակային գործողությունների բաժնի պետի տեղակալ, կոնտրադմիրալ Սեյեդ Մահմուդ Մուսավին, փոխանցում է Mehr–ը։  

Նրա խոսքով՝ միջազգային ջրային ճանապարհներին առեւտրի եւ տեղափոխման համար ցանկացած խոչընդոտ կհակասի օրենքին, ինչն անընդունելի է։ Նա շեշտել է, որ Իրանի զինված ուժերը ամբողջությամբ զինված են եւ լավ պատրաստված են տարբեր տեղերում իրենց շահերը պաշտպանելուն։

Վերջին 40 տարիների ընթացքում Իրանը ապացուցել է, որ կարող է շարունակել ծովային առեւտուրը՝ չնայած սպառնալիքներին, ասել է ադմիրեւալը։