Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բանաձեւի նախագիծ են պատրաստել, որտեղ հաստատում են  ԵՄ երկրների՝ Սաուդյան Արաբիային անհապաղ զենքի մատակարարման արգելքը սահմանելու եւ այն Եմենում սաուդյան կոալիցիայի բոլոր անդամների վրա տարածելու կոչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ փաստաթղում նշվում է ապագայում ԵՄ երկրների նկատմամբ, որոնք զենքի արտահանման հարցում միասնական դիրքորոշմանը չեն հետեւի, տուգանք կիրառելու մեխանիզմ մշակելու մասին առաջարկը:

Զենքի արտահանման մասին փաստաթղթի նախագիծը հաստատվել է Արտաքին գործերի կոմիտեում եւ ներառվել է այս շաբաթ Ստրասբուրգում լիագումար նիստի  քննարկմանը:

«Եվրոխորհրդարանը կարծում է, որ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի մյուս անդամ երկրներ արտահանումը չի համապատասխանում առնվազն 2-րդ չափորոշիչին, քանի որ այդ երկրները ներգրավված են ՄԱԿ-ի կողմից հաստատված մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մեջ», - ասվում է բանաձեւի նախագծում:

Նախաձեռնության հեղինակները նաեւ համարում են, որ «անհրաժեշտ է պատժամիջոցների մեխանիզմին տանող գործընթաց սկսել այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք չեն հետեւում ընդհանուր դիրքորոշմանը», ափսոսանք են հայտնում, որ որոշ ԵՄ անդամներ հաշվի չեն առնում նշված երկրների վարքագիծը եւ արտահանվող զենքի եւ զինամթերքի վերջնական կիրառումը, որը կարող է խաթարել սպառազինությունների վերահսկման ողջ եվրոպական ռեժիմը»: