Մենք առաջարկում ենք սահմանափակել կազինոյի, տոտալիզատորների եւ ազարտային խաղերի գովազդը Հայաստանի տարածքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին գովազդային գործունեության մասին օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակներից «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես, նախատեսվում է արգելել վիճակախաղերի եւ տարբեր տեսակի տոտալիզատորների գովազդը ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ հայկական լրատվական կայքերում։ «Բացի այդ, մենք անթույլատրելի ենք համարում ամբողջ հանրապետությունում  ազարտային խաղեր գովազդող ցուցանակները»,–պարզաբանեց Հակոբյանը։

Այս ամենը, նրա կարծիքով, քաղաքացիներին դրդում է ազարտային խաղերի՝ սրելով առանց այդ էլ բնակչության սոցիալական դրությունը։