ՀՀԿ-ում հայտարարում են, որ պետք է Նիկոլ Փաշինյանն ընտրի ՀՀԿ-ին, որ մոլորության մեջ գցեն որոշ մարդկանց, որ եթե Փաշինյանն ընտրում է ՀՀԿ-ին, մենք էլ ընտրենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Փաշինյանը պետք է ընտրի ՀՀԿ-ին, քանի որ ՀՀԿ-ն է իրեն բերել իշխանությանը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Դա ՀՀԿ-ի հերթական մանիպուլյացիաներից մեկն է, որ իրենց քվեարկեն: Նրանք գտնում են, որ պետք է շահարկեն Նիկոլ Փաշինյանի անունը, որ նման ձեւով քվե ստանան: Հիմիկվանից սկսել են քարոզչությունը, հայտարարում են, որ պետք է Նիկոլ Փաշինյանն ընտրի ՀՀԿ-ին, որ մոլորության մեջ գցեն որոշ մարդկանց, որ եթե Փաշինյանն ընտրում է ՀՀԿ-ին, մենք էլ ընտրենք»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ որոշ հանրապետականների դեպքում, երբ նրանք մենակ լինեն քվեախցում, իրենց չեն ընտրի, այլ կընտրեն «Իմ քայլը» դաշինքին: