Ազարտային խաղերի կախվածության խնդիրը պետք է լուծվի համապատասխան մեթոդների ընտրության եղանակով: Նոյեմբերի 12-ին տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողոի նիստին «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրան զարմացրեց զբոսաշրջության զարգացման նպատակով բուքմեյքերական գրասենյակները Ջերմուկ, Մեղրի եւ Սեւան տեղափոխելու վերաբերյալ կառավարության դիրքորոշումը: Ֆարմանյանի խոսքով, այս հարցում նրա դիրքորոշումը կտրուկ տարբերվում է կառավարության դիրքորոշումից, քանի որ կարծում է, որ Հայաստանի տարածքում պետք է արգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը:

Պատգամավորի խոսքով, Հայաստանում ավելի վաղ սոցիոլոգիական ուսումնասիրություններ էին անցկացվել այս հարցով, եւ հանրությունը միաձայն համաձայնել է այս խնդրի արմատական լուծմանը: