«Ավոտրեվյու» պարբերականի տրամադրության տակ է հայտնվել մեծ քրոսովերի՝ Hyundai Palisade–ի լուսանկարը, որը ապրանքանիշի շարքում կփոխարինի Santa Fe XL–ին։ Նորույթի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 28-ին, Լոս Անջելեսի ավտոսրահում։

Լոս Անջելեսի առափնյա շրջանի՝ Pacific Palisades–ի պատվին անվանակոչված Palisade–ի մասին նախկինի պես քիչ բան է հայտնի։  

Ամենագնացը, որի դիզայնը կառուցվել է Hyundai HDC-2 Grandmaster–ի կոնցեպտի մոտիվներով, կունենա V6 շարժիչ, առջեւի կամ լրացուցիչ լիաքարշակ, վեց կամ ութ դիապազոնային «ավտոմատ»։