Բուլղարիայի կառավարությունը համաձայն չէ, որ հանրապետությունը միանա միգրացիայի մասին ՄԱԿ-ի Համաշխարհային համաձայնագրին։ Այս մասին կառավարող կուսակցությունների կոալիցիոն խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է «Քաղաքացիները կողմ են Բուլղարիայի եվրոպական զարգացմանը» իշխող կուսակցության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ցվետան Ցվետանովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Անվտանգ, կարգավորված եւ կանոնավոր միգրացիայի մասին Համաշխարհային համաձայնագիրը այս տարվա հուլիսին համաձայնեցվել էր ՄԱԿ անդամ բոլոր պետությունների հետ, բացի ԱՄՆ-ից։ Փաստաթուղթը վերաբերում է միգրացիոն գործընթացներում բացասական երեւույթների նվազեցմանը, միգրանտների պաշտպանությանն ու ինտեգրացիային, ինչպես նաեւ կանոնավոր միգրացիայի ուղիների հասանելիությանը։ Համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել դեկտեմբերի 10-11-ը Մարակեշում (Մարոկո) կայանալիք միջկառավարական համաժողովի արդյունքում։