Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Դավիթ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Դավիթ Հարությունյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու, նաեւ համապետական ցուցակում, ամենայն հավանականությամբ, չի լինելու:

Ինքը՝ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրն ասաց, որ շտաբ ղեկավարելը կուսակցական աշխատանք է:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով, այդ թվում Վիգեն Սարգսյանը: Ընտրություններին չի մասնակցելու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: