Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է։ Այս  մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Ինչպես ես ավելի վաղ նշել եմ, դրանով զբաղված են որոշակի պաշտոնյաներ, որոնց միջոցով էլ կապն իրականացվում է։ Տեղեկությունը նրանց միջոցով է փոխանցվում։ Կապն անխափան գործում է։ Դուշանբեի պայմանավորվածությունները կատարվում են»,–նշել է Տոնոյան։

Ինչ վերաբերում է հրամանատարների միջեւ կապին, ապա նա նշեց, որ դա հզոր միջոց կլինի միջադեպերի բացառման համար, սակայն դեռեւս այդպիսին չի գործարկվել։ Այս փուլում նման պայամանվորվածություն չկա, հարցը ամեն հանդիպման բարձրացնում ենք, հայտնեց Տոնոյանը։