Քննությունը կպարզի Գորիսում տեղի ունեցած վթարի պատճառները: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Դա ողբերգություն է ոչ միայն ինձ համար, որպես նախարարի, այլ ամբողջ հրամանատարական կազմի համար: Քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել: Ծառայողական քննությունը կատարվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը:

Մեկնաբանելով կարծիքն այն մասին, թե ինչու են բեռնատարի ղեկին ժամկետային զինծառայողները, Դավիթ Տոնոյանը նշեց, որ բանակում բեռնատարների եւ արհեստավարժ վարորդների թիվն անհամեմատելի է:

«Մեքենայում փորձառու վարորդ զինվորներ էին: Զոհվածների թվում լավագույններից մեկն էր», -ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ զինվորները վարել եւ վարելու են բեռնատարներ: