Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը գովել է իր նախորդի՝ Վիգեն Սարգսյանի ծրագիրը։

Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «1000 դրամների» ծրագրի հետագա ճակատագրի մասին հարցին, Տոնոյանն ասաց․ «Դա շատ հաջողված նախագիծ է։ Դրան մասնակցում է ողջ ժողովուրդը», ապա հավելեց, որ ժամանակի ընթացքում, երբ Հայաստանի տնտեսական հնարավորությունները աճեն, նման ծրագրի անհրաժեշտություն չի լինի։