Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ծառայում իր որդին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ծառայությունն ընթանում է ինչպես ցանկացած ուրիշինը։

«Այժմ նա ուսումնական կենտրոնում է։ Այնուհետեւ, ստանալով հրամանատարի որակավորում, կվերադառնա շարքեր»,- նշեց Տոնոյանը։