Նոյեմբերի 12-ին, ժ.00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 15-ամյա Նարեկ Մ.-ին, 14-ամյա Արման Մ.-ին եւ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով, ձախ կողմից ծոծրակի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ՝ 34-ամյա Մարիամ Մ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիշյալ անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի վառարանից ներս մղված շմոլ գազից, ինչի հետեւանքով Մարիամ Մ.-ն ուշագնաց է եղել եւ վայր ընկել:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: