ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Եվրոպայում միջուկային գլխիկներով հրթիռներ տեղակայել եւ Ռուսաստանին կոչ է անում վերադառնալ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Այս մասին Բեռլինում կայացած համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա Ռուսաստանին մեղադրել է նաեւ հրթիռային նոր համակարգեր գործարկելու մեջ՝ նշելով, որ դրանք կարող են միջուկային լիցքավորում ունենալ։ «Այդ հրթիռները շարժունակ են, եւ դժվար է հետեւելը, դրանք կարող են միջուկային լիցք ունենալ, ինչը իջեցնում է միջուկային հակամարտության շեմը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում ապահովել համապատասխանությունը (ՄՓՀՀՊ-ին) եւ վերադառնալ ԱՄՆ-ի հետ երկխոսությանը»,- հավելել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ը լիարժեքորեն կատարում է տվյալ պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները։