Սատանայի ամերիկյան եկեղեցին հայտարարել է, որ կապ չունի «Սատանայի տաճար» կրոնաքաղաքական շարժման հայցի հետ, որը ներկայացվել էր Netflix սթրիմինգային ծառայության դեմ՝ կապված «Սաբրինայի սահմռկեցուցիչ արկածները» սերիալի հետ՝ տեղեկացնում է Gazeta-ն։

Տաճարի ներկայացուցիչների պնդմամբ՝ սերիալի հեղինակները պատճենել են Բաֆոմետ այծանման աստվածության արձանը եւ այժմ պետք է 150 մլն դոլարի փոխհատուցում վճարեն։

«Սատանայի տաճարը քաղաքական խումբ է, որը կապ չունի ոչ մեր, ոչ մեր կողմից 50 տարի առաջ հիմնված սատանայականության հետ։ Սատանայի եկեղեցին Netflix-ի դեմ հայց չի ներկայացրել, եւ մենք չենք բողոքում Սաբրինայի մասին սերիալի դեմ»,- Սատանայի եկեղեցու ղեկավար Ջոել Իթանի խոսքերն է նեջբերում Comicbook-ը։

Կրոնական կազմակերպությունը գնահատել է նաեւ ֆիլմի արձանի նմանությունը «Սատանայի տաճարի» նշած արձանի հետ եւ ասել է, որ դրանք բազմաթիվ տարբերություններ ունեն։