Եթովպական իշխանությունները կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտման կասկածանքով ձերբակալել են անվտանգության ծառայության 36 աշխատակիցների՝ տեղեկացնում է Africanews հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազ Բերխան Ցեգայեին։

Մոտ հինգ ամիս տեւած հետաքննության արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել են յոթ ընդհատակյա բանտ, որոնք ենթադրաբար օգտագործվել են դաժան հաշվեհարդարների համար։ Կասկածյալները հանգստայան օրերին են ձերբակալվել։

Իշխանությունները կալանավորել են նաեւ եթովպական Metals and Engineering Corporation պետական ընկերության աշխատակիցների, որոնց կասկածում են կոռուպցիային մասնակից լինելու մեջ։ «Վեց տարվա ընթացքում ընկերությունն առանց որեւէ տենդերի 2 մլրդ դոլարի գնումներ է կատարել»,- ասել է Ցեգայեն։

Գլխավոր դատախազի խոսքերով՝ ձերբակալվածների ընդհանուր թիվը 63 է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։