Բրիտանացին, ում Մարոկոյում ճանապարհորդության ժամանակ կծել է մեծ կատուն, հիվանդացել է կատաղությամբ եւ մահացել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքի հետ կապված՝ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը Միացյալ Թագավորության հպատակներին հիշեցրել է արտասահմանյան այցերի ժամանակ կատաղությամբ վարակվելու վտանգի մասին։

Նշվում է, որ Բրիտանիայում այդ հիվանդության հարուցիչը միայն չղջիկների մոտ կա, սակայն նրանցից վարակվելու հնարավորությունը շատ քիչ է։

Վերջին անգամ Բրիտանիայում այլ կենդանու կծելու հետեւանքով կատաղությունից մահացության դեպք գրանցվել է 1902թ․։