Վերջին 1-2 շաբաթում ունենք խնդիր, այդ թվում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման իմաստով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հարց ուղղելու, թե ինչպես է կառավարությունը  դիմագրավելու այդ միտումին, որը ըստ կանխատեսումների կարող է շարունակվել եւս կես տարի:

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը քննարկել են նաեւ ԿԲ-ի հետ եւ կարող են արձանագրել, որ մտահոգվելու առիթ չունեն, որը կստիպի վերանայել իրենց կանխատեսումները. «Ձեր նշած վերջին շաբաթների զարգացումները գնահատվում է որպես օրինաչափ, ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո: բոլոր դեպքերում դա պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ այդ տատանումները կարող են ազդել ամեն ինչի վրա»:

Նրա խոսքով, փոխարժեքի տատանումների ռիսկը այնպիսին չէ, որ արժե այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրվեն:

Նշենք, որ ԿԲ-ի կողմից ներկայացվող փոխարժեքների համաձայն, դոլարը մոտենում է 489 դրամի սահմանագծին, այն նախօրեին արդեն հասել էր 288,5 դրամի: Մեկ ամիս առաջ դոլարի փոխարժեքը շուրջ 483 դրամ էր: