Երեւանում 30–ամյա տղամարդու մահացու ծեծի է ենթարկել 20–ամյա կնոջը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ:

Իլլարիոն Ն.-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել:

Ք.Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: