Բրազիլիայի հարավ–արեւելքում՝ Սան Պաուլու նահանգի Մոջի դաս Քրուիզ քաղաքում տղամարդը բողոքական– ավետարանչական եկեղեցում պատարագի ժամանակ վիրավորել է պաստորին։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է չարագործը մոտենում խորանին, որտեղից պաստորը պատարագ էր մատուցում, եւ կրակում ատրճանակից, հայտնում է Vesti–ն։

Նրա հաջողվել է վիրավորել եկեղեցու սպասավորին, որից հետո կրակողին գետնին են տապալել ծխականները։

Հարձակվողին փոխանցել են դեպքի վայր ժամանած ոստիկաններին։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ նրան լուրջ ծեծել են եւ պահանջվել է նրան հոսպիտալացնել։

Պաստորը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հանցագործը 30-ամյա Վերլի Սիլվա Սոուզն է, որը կորել էր իրավապահ մարմինների տեսադաշտից թմրանյութերի առեւտրի հետ կապված։ Տղամարդը հստակ չի նշել պատճառը, որը մղել է նրան կրակ բացել հավատացյալների վրա, սակայն նշել է, որ եկեղեցի էր եկել գողության նպատակով։