Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամո, Մյասնիկյան, Հակոբջանյան, Մանթաշյան, Աղայան, Մխիթարյան, Մաքսիմ Գորկի փողոցների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։