ԿՀՎ-ում կարծում են, որ իրենց տրամադրության տակ հայտնված հեռախոսազրույցը, որում սաուդյան պատվիրակության անդամներից մեկը Ստամբուլից Էր Ռիադին զեկուցում է հանձնարարության կատարման մասին, մատնացույց է անում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արաքայազն Մոհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի մասնակցությունը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, հայտնում է New York Times-ը:

Այս զրույցը տեղի է ունեցել Ստամբուլում սաուդյան հյուպատոսարանում Խաշոգջիի մահանալու օրը: Այդ ժամանակ Մահեր Աբդուլազիզ Մութրեբը, որը Թուրքիայում այդ ժամանակ գտնվող Սաուդյան Արաբիայի 15 մարդուց կազմված պատվիրակության անդամներից մեկն էր, զանգ է կատարել, որի ժամանակ զրուցակցին խնդրել է «պետին փոխանցել, որ գործն արված է»:

Գահաժառանգի անունը զրույցում չի նշվում, սակայն ԿՀՎ-ն այս ձայնագրությունը դիտարկում է որպես Մոհամմեդ բեն Սալմանի դեմ առանցքային հանցանշան՝ նրան համարելով ձայնագրված զրույցում հիշատակված «պետը»:

Ընդ որում՝ Թուրքիայի հետախուզությունը կարծում է, որ զանգը կատարվել է գահաժառանգի օգնականներից մեկին:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին սպանվել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Միջադեպի քննությունը վարում է Թուրքիան: