Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օրերս Աբովյան փողոցի թիվ 44 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա Արտակ Կ.-ին:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Խանջյան փողոցում՝ թիվ 42 միկրոավտոբուսի սրահում, 52-ամյա Արմինե Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, «Արարատբանկ»-ի քարտ եւ զեղչային քարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: