Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ունի ինստիտուցիոնալ հիշողություն եւ մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության եւ առավել եւս կոմունալ մասով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը

«Նա այսօր այդ գիտելիքները ծառայեցնում է ի նպաստ Երեւանի բնակիչների»,–ասաց քաղաքապետը։ 

Կադրային քաղաքականության մասով լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են քաղաքապետի հարաբերությունները այն աշխատակիցների հետ, որոնք գործել են նաեւ մյուս քաղաքապետի օրոք, բայց որոնց անունները կապվում են կոռուպցիայի եւ այլեւայլ ապօրինությունների հետ, որին Մարությանը պատասխանեց. «Նրանք, ովքեր մնացել են իրենց տեղերում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու, փոփոխման փուլեր են լինելու»։