Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրներով կզբաղվի Հայաստանի ՊԵԿ-ի մշտական ներկայացուցիչը: Այս մասին նոյեմբերի 13-ին ասուլիսում ասաց ՊԵԿ փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Նա հիշեցրեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի վերջին Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ տեղեկացվել էր, որ վրացական կողմը մտադիր է 6 նոր թունելներ եւ այլընտրանքային ճանապարհ կառուցել դեպի Ռուսաստան: Ենթադրաբար խոսքը Ավարո-Կախեթի ճանապարհի մասին է:

Այս հանդիպումից հետո Հայաստանը վրացական կողմին առաջարկել է ոչ թե երկու, այլ երեք գծերով թունել կառուցել:

«Կուտակումներին արագ արձագանքելու համար ՊԵԿ-ը նախաձեռնել է Վերին Լարսի անցակետում վարչության մշտական ներկայացուցչի ինստիտուտ ստեղծելու գործընթացը», - ասաց Միքայել Փաշայանը: