Այսօր ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը խոսում էր բարությունից. Իսկ ինչն էր պատճառը, որ երբ զոհվածների ծնողներին, ներողություն արտահայտությանս, ասֆալտի վրա քարշ էին տալիս, այդ ժամանակ գնահատականներ չէին հնչում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Երբ ծերերին էին ոտնահատորում, կամ մարդիկ իրենց դժգոհության ձայնն էին բարձրացնում այս կամ այն խնդրի հետ կապված, երբեւիցե նման բարության կոչեր չէինք լսում»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «բարությանը միշտ պետք է բարությամբ պատասխանել, իսկ հանճարեղ մարդիկ նույնիսկ չարությանն են բարությամբ պատասխանում»:

Նշենք, որ ԱԺ ամբիոնից բարության կարեւորության մասին խոսեց ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Նաիրա Կարապետյանը: