Մենք շատ շուտով կտեսնենք, թե որքան ձայն կհավաքի Արմեն Աշոտյանը որպես «ընդդիմություն» թիվ 4-րդ ընտրական տարածքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով նույնպես առաջադրվելու է թեկնածու այդնույն ընտրական տարածքում:

Անդրադառնալով ՀՀԿ-ի ընդդիմություն լինելուն, նա նշեց. «Ես չեմ կարող համարել, որ ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն լինել: ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել եւ չի կարող լինել: Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել: Շատ-շատերը, եթե ոչ մեծամասնությունը չեն իմանում հայ ժողովրդի ցավերը, որովհետեւ իրենք այդ մարդկանց հետ չեն շփվել: ՀՀԿ-ն, այդ կուսակցության առաջին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ համարները հայ ժողովրդին չեն ճանաչում: Ընդդիմություն չեն դառնում քննադատելով, դու պետք է իմանաս մարդիկ ինչ խնդիր ունեն, որ դրանք ներկայացնես: ՀՀԿ-ն ընդդիմություն միգուցե կարող է լինել 5, 10 կամ 15 տարի հետո»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Այդպես դիրեկտիվ մի ասեք, թե ով կարող է լինել ընդդիմություն, ով չի կարող: Այստեղ բազմակարծություն է»: