Քալիֆորնիայի հրշեջ ծառայությունները միայնակ գլուխ չեն հանում նահանգի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհից, որի զոհն է դարձել 40 մարդ։ Տարերային աղետի վերացման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 200 բանտարկյալներ՝ տեղեկացնում է Fox News-ը։

Հրդեհի շիջմանը մասնակցում են «խմբում աշխատելու ունակություն ունեցող եւ բռնության հակում չունեցող» ազատազրկվածները։ Հրդեհելու եւ սեռական բնույթի հանցանքների համար դատապարտվածները փրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն չունեն։ Բանտարկյալները մեկ ժամի համար 1 դոլար են ստանում։

Խորհրդանշական գումարի դիմաց բանտարկյալներին աշխատանքի մեջ ներգրավելու պրակտիկան լայնորեն տարածված է ամերիկյան բանտերում։ Ըստ որոշ տվյալների՝ դա ամերիկյան բյուջեին տարեկան 100 մլն դոլար խնայելու հնարավորություն է տալիս։

Քալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհն արդեն 44 մարդու կյանք է խլել։ Զոհերի մեծ մասը նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյից մոտ 150 կմ-ի վրա գտնվող Բյուտ շրջանում են գրանցվել։

Հրդեհի պատճառով նահանգի մի շարք շրջաններում արտակարգ դրություն է սահմավել։ Թրամփը տուժած տարածքները «խոշոր աղետի գոտի» է անվանել, եւ հրահանգել է բյուջեից համապատասխան միջոցներ տրամադրել հրդեհի դեմ պայքարելու համար։