Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է եւ բեռնատարները կարող են ազատ երթեւեկել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը եւս բացվել է եւ բեռնատարները մտնում են Վրաստան։

Նշենք, որ ռուսական հատվածում կա խցանում։