Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունները ցնցել են սաուդյան հետախուզության սպային՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան ձայնագրությունները փոխանցել է վեց երկրների։ Ինքն անձամբ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամ Փարիզ մեկնելով՝ լրագրողի գործը քննարկել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ։

«Ձայնագրություններն, իրոք, սարսափազդու են։ Երբ սաուդյան հետախուզության սպան լսում էր դրանք, ասաց, որ ով որ արել է դա․ պետք է որ հերոինի ազդեցության տակ եղած լինի»,- ասել է Էրդողանը։

Ավելի վաղ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը նշել էր, թե չի կարծում որ ձայնագրությունը լսողները եկել են այն եզրակացության, որ թագաժաժառանգ արքայազն է դա արել։