Xiaomi  ընկերությունը ներկայացրել է Smart Toilet Cover AI Version խելացի զուգարանակոնքերի երրորդ սերունդը, որը կառավարվում է արհեստական ինտելեկտով և  հասկանում է ձայնային հրահանգները, հաղորդում է РГ-ն։ Նստատեղը կարող է կապ հաստատել Mi Band խելացի թևնոցի հետ և ձայնային հրահանգների օգնությամբ կարգավորել, օրինակ, ջրի ջերմաստիճանը և ջրահոսքի տևողությունը։ Բացի այդ, ներկառուցված սենսորը հասկանում է, որ տերը չի լքում զուգարանը 30 րոպեների ընթացքում և տալիս է ձայնային ազդանշան (տևողությունը կարելի է կարգավորել ըստ ցանկության)։

Xiaomi Smart Toilet Cover AI Version-ն ունի նաև նստատեղի տաքացման գործառույթ երեք ջերմային ռեժիմներով, առկա են ներկառուցված օդաթարմացուցիչ և վնասակար բակտերիաների ոչնչացման համար նախատեսված ուլտրամանուշակագույն լամպեր։ Բոլոր գործառույթները կարգավորվում են հեռակառավարման վահանակի միջոցով։