Երեւանի ավագանու անդամի մանդատն Արամ Մանուկյանի փոխարեն ստանձնել է Միքայել Թումանյանը։ Այս որոշումը կայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի՝ «Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի ավագանու անդամ Արամ Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Թումանյանին տրամադրելու վերաբերյալ: