Google AI-ը մշակել է ձայնային հոսանքների դիարիզացիայի գործառնական մոդել եւ ներառել է արհեստական ինտելեկտի նոր համակարգում, որը արդյունավետորեն ճանաչում է մարդու ձայնը։  

Դիարիզացիան մուտք գործող ձայնային հոսանքների ըստ պատկանելիության սեգմենտների բաժանումն է, ընդ որում՝ այն ավելի դժվարությամբ է հաջողվում մեքենաներին, քան մարդկանց պարագայում է։

Նոր մոտեցումը հիմնվում է նեյրոնային ցանցի պարբերականությամբ խոսողի բառերի եւ արտահայտությունների մաթեմատիկական ներկայացման վրա։

Ամեն խոսող անձ սկսում է պաբերական ցանցի սեփական կրկնօրինակից, որը հետեւում է նոր արտահայտությունների հայտնվելուն եւ թույլ տալիս համակարգին սովորել, տեղեկությամբ փոխանակվել, գրում է Hightech+-ն։