Նոյմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջերս տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կատարած այցը։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչի կապակցությամբ ԱԳ նախարարը կրկին նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգային հնարավորությունների ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Քննարկվել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումներին վերաբերող հարցեր։