Իսպանիայի կառավարությունը կլիմայի փոփոխության հետ կապված դիտարկում է ամբիցիոզ քայլեր, այդ թվում 2040-ից գազով եւ դիզելով ավտոմեքենաների վաճառքի արգելումը՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Կառավարությունը ներկայացրել է համապատասխան նախագիծ, որը նախատեսում է հանքարդյունաբերական վառելիքի համար պետական ֆինանսական սուբսիդիաների դադարեցում։ Ըստ փաստաթղթի՝ ջերմոցային գազերի արտանետումը 2030թ․ կնվազի 37 տոկոսով, եւ 2050թ․ ազգային էներգահամակարգից անցում կկատարվի նորացված աղբյուրներին։