ՀՀԿ գործադիր մարմնի նիստը քիչ առաջ ավարտվեց։ NEWS.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախընտրական ցուցակը հաստատվել է։

Այն գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։ Ովքե՞ր են լինելու առաջին տասնյակում. Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց անուններ նշել։ Տասնյակում կտեսնե՞նք ՀՀԿ քաղաքական թևի ամենաակտիվ ներկայացուցիչներին՝ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Աշոտյան, Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ հավանաբար, կլինեն։ 

Նա չհերքեց նաև, որ Դավիթ Շահնազարյանը ևս կլինի առաջին տասնյակում։

Հերթականությունը կհրապարակեն վաղը։

Քննարկել են նաեւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր։ Նախընտրական կարգախոսը եւս առայժմ հստակ չէ։

Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը վաղն է՝ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00։ ՀՀ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9–ին։