2011թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Հետախուզությունների կենտրոնական վարչությունը դիտարկել է «ճշմարտության շիճուկի» նմանվող մի միջոցի գործածությունը։ Այն ահաբեկչության մեջ կասկածվողներին ստիպում է տեղեկատվություն տալ պատրաստվելիք հարձակումների մասին՝ հայտնում է AP-ն։

Մի քանի ամսից ՀԿՎ-ում որոշել են, որ տագնապի նվազեցման համար նախատեսված Versed դեղամիջոցը գուցե արժի փորձել, սակայն վարչությունը չի դիմել կառավարության իրավաբաններին՝ դրա գործածությունը թույլ տալու խնդրանքով։

ՀԿՎ-ի 90 էջանոց հաշվետվությունը բացահայտում է կալանավորումների եւ դաժան հարցաքննությունների համար ներգրավված բժիշկների ներքին պայքարը։ Նրանք կանգնել են երկընտրանքի առջեւ՝ հետեւել մասնագւտական էթիկային, թե ահաբեկչական հարձակումները կանխելու միջոցով կյանքեր փրկել։

«Դա չի նշանակում, որ բժիշկները սադիստ են եղել»,- նշել է ACLU-ի փաստաբան Դոր Լադենը, սակայն, ըստ նրա, դա նշանակում է, որ նրանք հանցակից են եղել, քանի որ այս հակագիտական խոշտանգումները առանց բժիշկների մասնակցության չէին կարող տեղի ունենալ։

2002-2007թթ․ ՀԿՎ-ի հոգեբանները, բժիշկների օգնականները, բուժքույրերը ուղղակիորեն ներգրավված էին հարցաքննությունների ծրագրերում։ Նրանք գնահատում, վերահսկում եւ հետեւում էին 10 գաղտնի բանտերի 97 կալանավորների եւ ուղեկցում էին նրանց ավելի քան 100 չվերթներում։ Սակայն ՀԿՎ-ի հակաահաբեկչական խումբը «չի ուզեցել այս ծրագիրը արդարադատության նախարարության հետ իրականացնել»։

Versed-ը գործածվում է 1970-ական թվականների վերջերից եւ այսօր էլ հասանելի է։ Այն առաջացնում է քնկոտություն եւ հանում է անհանգստությունն ու տագնապը։ Այն կարող է նաեւ ժամանակավոր ամնեզիա առաջացնել, հաճախ է օգտագործվում թեթեւ վիրահատական միջամտությունների ժամանակ։