Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տանձերի մեջ ասեղները հայտնաբերել են ելակի մեջ ասեղներ դնելու գործով կասկածյալին կալանավորելուց հետո մի քանի օր անց, հայտնում է ABC News հեռուստաալիքը:

Քվինսլենդ նահանգի ոստիկանությունն ավելի վաղ կալանավորել էր 50-ամյա կնոջ, ում կասկածում էին ավստրալացի արտադրողների ելակի մեջ ասեղներ դնելու մեջ: Մի Ուտ Տրինը, որը Berry Licious ֆերմայում հսկիչ էր աշխատում, ենթադրաբար, վրեժից դրդված է գործել:

ABC News-ի Breakfast ծրագրի ոճաբան Քլեր Բոնսերը երեքշաբթի տանձի մեջ է ասեղ հայտնաբերել այն ուտելիս, բայց չի վնասվել:

«Ես տանձը ծամում էի, պատահաբար կծելուց առաջ նայեցի տանձին եւ ասեղը տեսա»,- ասել է նա:

Բոնսերը տանձը գնել էր Մելբուռնի հարավ-արեւելքում գտնվող Բերվիկի Woolworths սուպերմարկետից: Նա ասեղի մասին հայտնել է խանութին: Խանութի ներկայացուցիչը հայտարարել է, որ քննությունն է կատարվում: