Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է RT- ն:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,38 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 55,48 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,17 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,36 դոլարի: